Ահռելի քանակության անտիպ նյութեր եւ փաստաթղթեր են հավաքագրվել
Այս տարի լույս են տեսնելու «Հայաստանի պատմություն» գրքաշարի երկրորդ եւ երրորդ հատորները: Երկրորդ հատորը, որը նվիրված է Սալմաստ գավառին, լույս կտեսնի օգոստոսի վերջին, իսկ երրորդ հատորը՝ նվիրված Վանա լճի հյուսիսային տարածաշրջանին, լույս կտեսնի տարեվերջին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հրատարակության նախաձեռնող՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Յուրաքանչյուր հատոր ներկայացնում է տվյալ գավառի բնակավայրերի պատմությունը՝ գյուղ առ գյուղ, նաեւ նյութական մշակույթի ողջ ժառանգությունը»,- տեղեկացրեց նա: Մասնագետի խոսքով՝ նման նախագիծ դեռ չի եղել, քանի որ այն ներկայացնում է պատմական Հայաստանի գավառները՝ բոլոր բնակավայրերով:
Հավելենք, որ Հայաստանի պատմություն» գրքաշարի առաջին հատորը լույս է տեսել 2015թ.-ին. գրքաշարը բաղկացած է լինելու 36 հատորից:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Շնորհակալություն պարոն Սամվել Կարապետյանին, մեծ մտավորականին, իր անբասիր,եզակի ու հսկայական աշխատանքի համար: Սամվել Կարապետյանը մեր մեծերի գործի շարունակողն է: Հաջողություն Ձեզ և Ձեր ազգանվեր գործին: