Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Հայաստանի պաշտպանունակությունը սահմանափակող միջազգային իրավական որեւէ ակտ չի ստորագրվելու» (Տեսանյութ)

Հուլիս 22,2017 14:51

Հուլիսի 20-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Այս նախագծին որոշ վերլուծաբաններ բացասական գնահատական տվեցին, նշելով՝ նախագիծը սահմանափակելու է ՀՀ-ի ռազմական ազատությունը:

Aravot.am-ն այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից պարզաբանում խնդրեց համաձայնագրի վերաբերյալ:

«Համոզված եմ՝ Հայաստանի պաշտպանունակությունը սահմանափակող միազգային իրավական որեւէ ակտ ո՛չ ստորագրվել է, ո՛չ ստորագրվում է, ո՛չ էլ ստորագրվելու է: Հակառակը, Հայաստանի պայմանագրային բազան միջազգային՝ պաշտպանության, անվտանգության, արտաքին հարաբերությունների ոլորտում ուղղված է լինելու մեր պաշտպանունակության ռազմավարության խորության եւ անվտանգության ուժեղացմանը»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31