«Հայտարարություն է, արել են»,-այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը:
Հիշեցնենք, Մարուքյանը նման հայտարարություն էր արել ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությունից հետո, ըստ որի՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։
Աշոտյանն ասաց, որ Հայաստանը ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական պատճառներ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու համար. «Իրենց աշխարհաքաղաքական ճաշակին համպատասխան հայտարարություն են արել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ