Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (Տեսանյութ)

Հուլիս 22,2017 14:23

Այսօր «Մեդիա» կենտրոնում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս տված հարցազրույցի ժամանակ  ռուսական կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ խոսքերին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ հայ-ռուսական օրակարգում գտնվող կնճռոտ հարցերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն է:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ «Ես երբևէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ, և եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան, կամ նույնիսկ ինչ-որ մի պաշտոնյա ինչ-որ բաներ է ասում, դա չի նշանակում, որ դա ռուսական կողմի պատասխանն է: Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով» հայտարարությունը, որից հետո sut.am-ը հրապարակեց ռուսական բարձրաստիճան պաշտոնյանների, այդ թվում ՌԴ նախագահի խոսքերը զենքի վաճառքի մասին, Աշոտյանը հրաժարվեց պատասխանել:

ՀՀԿ փոխնախագահի խոսքերով՝ «Իրականում պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ եւ կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն եւ այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում, եւ մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները»:

Հարցին՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը վնաս հասցնո՞ւմ է Հայաստանին, Աշոտյանը պատասխանեց, որ այդ հարցը լուծման կարիք ունի:

Մանրամասները` տեսանյութում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչները ոչ թե Ռուսաստանի շահերի, այլ` հայ-ռուսական հարաբերությունների պաշտպաններն են»,-ասաց Աշոտյանը: Արդյոք այս մոտեցումը նաեւ ռուսակա՞ն կողմում է, Աշոտյանն այսպես մեկնաբանեց.« Երկիր, ում հետ Հայաստանի քաղաքական օրակարգը բացարձակ նույն համընկնումն ունի, գոյություն չունի, բացառությամբ Արցախի Հանրապետության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31