«Ինչո՞ւ է հենց Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին… դա վտանգավոևր իրողություն է: Ցավալի է, որովհետեւ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բայց, իրենց գործն է, բիզնես հասկացությունը գոյություն ունի»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանը՝ ասաց ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը (լուսանկարում` ձախից):
Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանն իրականում գիտի՝ իր վաճառած զենքը ո՞վ եւ ի՞նչ չափով կարող է օգտագործել. «Ինտելեկտի խնդիր կա՝ թուրքերը գենետիկ ոհմակային մտածողություն ունեն: Նրանք չեն կարող այդ զենքն օգտագործել այնպես, ինչպես հայը: Ինչ-որ աստվածային, անբացատրելի բան կա դրանում՝ թուրքի ձեռքում զենքը փչանում է, օդ են կրակում, սխալ են կրակում… զենքը օգտագործելուց ապակողմնորոշվում են: Նրանց հրամանատարական կազմը, ենթադրենք, որակյալ է, բայց կատարողը՝ զինվորն է թերանում»:
Պատերազմի բովով անցած ազատամարտիկը վստահ է, որ զենքն այն գործոնը չէ, որը Ադրբեջանին կարող է հաղթանակի հասցնել. «Ադրբեջանցի զինվորը չի կռվում իր հայրենիքի եւ ընտանիքի համար»:
Ազատամարտիկ Կարապետ Կարապետյանը՝ «Մորուք Կարոն», իր հերթին համոզմունք հայտնեց, որ մեր բանակը հզոր է, մեր բանակից բոլորը սարսափում են. «Այլ է հարցը, որ մենք մեզ տիրություն չենք անում»: Ըստ Կարապետյանի՝ սահմանին առաջիկայում պատերազմ հնարավոր չէ, իսկ տեղային բախումները բացառված չեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
1960-ականներին Եգիպտոսը բողոքում է,որ ՍՍՀՄ-ն իրեն անորակ հրթիռներ է վաճառել և նրանցով հնարավոր չէ Իսրայելական ինքնաթիռների դեմ պայքարել:Որպեսզի հերքվի մեղադրանքը,զենիթահրթիռային մեկ գունդ է ուղարկվում Եգիպտոս և ապացուցվում է հրթիռների բարձր տեխնիկական հրարավորությունները:
Անընդհատ մեղադրելով Ռուսաստանին,մեկ գեղեցիկ օր կտեսնենք,որ ադրբեջանական զենքերը ավելի արդյունավետ են գործում,որովհետև դրանք շահագործվում են ռուս մասնագետների կողմից:
Պատերազմում հաղթելու պայմաններից մեկն էլ հակառակորդին ապատեղեկատվություն տրամադրելն է:Օրինակ՝իբր իրենց արկերը,հրթիռները,փամփուշտները նշանակետին են կպնում,թող հպարտանան և կատարելագործման ոչմի քայլ չանեն:Իսկ մենք?….