2017-2018 ուս․տարվա համար Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1 641 անվճար եւ 18 000 վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 266 դիմորդ։ Արդյունքում, մնացել է 11 375 թափուր տեղ: Միասնական քննությունների 1-ին և 2-րդ փուլերին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը, ինչը կազմում էր 9 559, արդեն հուշում էր թափուր տեղերի մեծ թվի ձեւավորման մասին։ Հայտնի է, որ միասնական քննությունների արդյունքում դիմորդներից 1 312-ը սովորելու են անվճար, 6 954-ը՝ վճարովի հիմունքներով։ Մնացած 1 293 դիմորդները չեն հաղթահարել դրական նվազագույն միավորի շեմը։
Ամփոփեցին Աստղիկ Գեւորգյանը եւ Կարինե Դարբինյանը
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ժամանակն է,որ ՀՀ-ում մնա 4 համալսարան՝հումանիտար,տեխնիկական և կենսաբանական:Հումանիտարը՝ԵՊՀ-ն,տեխնիկականը՝ԵՃՇՀ-ն,կենսաբանականը՝բժշկական և գյուղատնտեսական մասնագիտությունների համար և ռազմական:Թե չէ,ամեն մարզկենտրոնում՝ համալսարան,ամեն շրջկենտրոնում՝քոլեջ և բոլորի մոտ էլ դիմորդների խնդիր: