Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանից տեղեկացանք, որ այստեղ անվճար բակալավրիական կրթություն ստանալու հնարավորություն է ստացել 68 դիմորդ: Արական սեռի ներկայացուցիչներ են նրանցից 31-ը: Բայց տարկետման իրավունքով սովորելու է 26-ը, որովհետեւ մյուսներն արդեն իսկ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներ են:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում,օրինակ, բակալավրիատի անվճար ուսուցման համակարգ է ընդունվել 83 դիմորդ: Նրանցից 56-ն աղջիկ է, 27-ը` տղա:
Դե, իսկ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը շարունակում է պահպանել «հարսնացուների համալսարանի» իր տիտղոսը: Ինչպես տեղեկացանք ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գեւորգյանից, այստեղ անվճար ուսուցման համակարգ ընդունված 43 դիմորդից միայն մեկն է տղա:
Նկատենք, որ արդեն հաջորդ ուսումնական տարվանից ամենայն հավանականությամբ չեն լինի պետպատվերի ու զինծառայությունից տարկետման իրավունքի հետ կապված այս խնդիրները, որովհետեւ նախատեսվում է տարկետումը կապել զինծառայության հետ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում