«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը մտադիր է վաճառել սնանկացման եզրին հայտնված մարզադաշտը։ «Մենք չենք կարողանում պահել, մեկը պետք է գնի, որ վերականգնի»,- ասել է նա։
Աուդիտորական ընկերությունը գնահատել է մարզադաշտը՝ 113 միլիոն դոլար։ «Դա շուկայական գին է, բայց Հայաստանում էդքան չեն տա, թեպետ 4-5 հարյուր միլիոն դոլար էլ ծախսեն, նման ստադիոն չեն կարող ստեղծել։ Մենք ավելի խելքին մոտ գնով ենք ուզում վաճառել»,- ասել է Աղաբաբյանը՝ չհստակեցնելով գինը։
Վաճառքից ստացած գումարով նա նոր արտադրություն կհիմնի․ «Չեմ պատրաստվում այդ գումարները տանել ու ներդնել շվեյցարիաներում, ես կդնեմ ջրի արտադրության մեջ»։ «Դիլիջան ջրի» օրինակով, որը եւս Աղաբաբյանին է պատկանում, նոր արտադրություն է հիմնելու։
Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում