Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել ձեզ հետ զրուցել մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ծավալվող իրավիճակի վերաբերյալ: Իրավիճակը պարզ չէ, բայց հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծումներ փնտրելուն»,- ասել է Պուտինը:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ ապագայում մեծ ծավալի աշխատանքներ կան այդ ուղղությամբ տանելու:
Ալիևն իր հերթին նշել է, որ բավարարված է հարաբերությունների բարձր մակարդակով: «Ակտիվորեն համագործակցում ենք քաղաքական, առևտրային-տնտեսական, մարդասիրական ոլորտներում: Լավ հեռանկարներ կան տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում: Այսինքն մեր հարաբերութպունները շատ բազմաբնույթ են, ընդգրկում են գործնականում կյանքի բոլոր ոլորտները»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով, այնուամենայնիվ, կան պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կարիք՝ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրների լուծում տալու համար:
https://www.youtube.com/watch?v=tOMLLOUgkc8
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ