Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը

Հուլիս 21,2017 22:22

Հուլիսի 21-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները, հյուրեր:

Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրաքից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ավստրալիայից:

Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, կարծում եմ, որ այս անմոռանալի 14 օրերը շատ ուրախ անցան, և ուր էլ գնաք, ձեզ հետ կմնան ամենավառ ու ջերմ հիշողությունները: Եվ միշտ մտքով կլինեք Հայաստանում: Սիրելի պատանիներ և աղջիկներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հյուընկալ ընտանիքներին, որոնք պահեցին ձեզ: Շնորհակալություն առողջապահության, անվտանգության, ոստիկանության, փրկարարական բոլոր աշխատակիցներին, ովքեր ձեր կողքին էին այս օրերին: Նաև շնորհակալություն ճամբարի ղեկավարներին, ջոկատավարներին, բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արեցին, որ ձեր օրերը անմոռաց դառնան: Այս օրերին սովորեցիք հայերեն, հայոց պատմություն, ծանոթացաք Հայաստանի տեսարժան վայրերին, տեսաք այն ամենը, ինչի մասին կարդացել էիք գրքերում, ծանոթացաք ու ընկերացաք իրար հետ: Ուզում եմ շարունակվի այդ ընկերությունը: Սիրելի երիտասարդներ, լավ սովորեք լավ  մարդ եղեք ու հայ մնացեք: Խնդրում եմ, պահանջում, հորդորում: Դուք հայաստանցիներ եք, ծնվել եք տարբեր երկրներում, բայց ձեր արմատն այստեղ է»:

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով արիտունցիներին, ասաց. «Առաջին տարին չէ, որ գալիս եմ մասնակցելու «Արի տուն ծրագրի հրաժեշտի խարույկին, բայց միշտ հուզվում եմ, ինչպես առաջին անգամ: Այստեղ ձեր միջոցով հաղորդակցվում եմ 10 միլիոն հայության հետ: Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությությունից: Սա անթերի ծրագիր է, որովհետև հիմքում ընկած է նվիրում, նվիրվածություն, սեր, հայրենասիրություն»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31