Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հուլիս 21,2017 18:25

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝
պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ:

2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության
խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել
է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի
ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ: Նշված
ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին
Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս և հայտնել,
որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:

Սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության
նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի
անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր
պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիս ամսվա սկզբին իր հորեղբոր որդուն՝ Վ.
Խ-ին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից
տրված տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված
պահաբաժնից ևս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ
վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից
որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին
կետով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի
մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու և նախաքննություն
կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31