Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ». Բանտից փախած հայ մտավորականի հարցազրույցը. arevelk.am

Հուլիս 21,2017 17:49

Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո, բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նա այդ հնարավորությունն ունեցել է, քանի որ բանտային բաց ռեժիմ էր կրում: Սովորաբար առավոտները դուրս գալու եւ քիչ հետո վերադառնալու հնարավորություն ուներ: Բայց վերջին անգամ դուրս գալով՝ այլեւս բանտ չի վերադարձել:

Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, եւ նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով:

Սեւան Նշանյանը հայտնի է նաեւ Թուրքիայի իշխանությունների, ազգայնականների ու պահպանողականների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։

2010թ.-ին Նշանյանը հրապարակել է ստուգաբանական բառարան՝ Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է:

 

Նյութի մանրամասները կարդացեք arevelk.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31