Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյանի պաշտպանների հայտարարությունը

Հուլիս 21,2017 17:45

Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբ իր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարման երաշխիքներ:

Դիմումի ներկայացումը կապված է Գևորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքի խուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից:
Հենց այսօր լրանում է Գևորգ Սաֆարյանին պատժախցում պահելու ժամանակը և այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածներով սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու մասով:

Գ.Սաֆարյանի պաշտպաններ՝

Տիգրան Եգորյան
Վահե Գրիգորյան
Դավիթ Գյուրջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31