Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության դեպքը շոկի մեջ է գցել իր գործընկերներին: Նման դեպքեր աշխարհում գրեթե չեն լինում, Հայաստանում, առհասարակ, առաջին դեպքն է, երբ այցելուն ձեռք է բարձրացնում իր հոգեբանի վրա:
«Ես 30 տարի զբաղվում եմ այս գործով, նման բան չի եղել դեռ, անգամ վեճ չի լինում, այդպիսի հիվանդներին ավելի բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփվածությունը, մեկուսացվածությունը մարդկանցից, նրանց ագրեսիան մի քանի անգամ ցածր է, քան սովորական մարդկանց մոտ»,- ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Անձը , որը կասկածվում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի Սպանության մեջ, նաեւ հոգեբույժի մոտ է հաշվառված եղել: Հոգեբան Սամվել խուդոյանը լավ ճանաչելով սպանվածին՝ համոզված է, որ նրա ու իր այցելուի միջև կոնֆլիկտ չէր կարող լինել. «Այդ տղան երեւի ինչ-որ սթրեսի է ենթարկվել դրսում, ընտանիքում ու աֆեկտի վիճակում է եղել: Նա բացի Ռուբեն Պողոսյանից, հարձակվել է նաեւ «ԱՅԳ» հոգեբանական կազմակերպության մեկ այլ աշխատակցի վրա, բայց նրան չի հասցրել վնասել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ