Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա և խտրական վերաբերմունք են սերմանում

Հուլիս 21,2017 15:43

Հայտարարություն փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 13․07․2017 հարցազրույցի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 13-07-2017 ամսաթվին «Նոյյան տապան» լրատվամիջոցների ընկերակցության կայքին տված հարցազրույցի և դրանում իրավաբանի գործունեությանը հակասող և խտրական արտահայտությունների հետ կապված (հարցազրույցը՝ հետևյալ հղումով

Մասնավորապես, հարցազրույցում ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի «Հայաստան. հայացք ներսից և դրսից» ծրագրի գրաքննությանը, որը պայմանավորված էր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց խնդիրներին առնչվող՝ «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» և «Ծիրանի այգիներ» երկու ֆիլմերի առկայությամբ։

Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունն այսպիսի հրապարակային դիրքորոշման վերաբերյալ, առավել ևս, երբ այն դրսևորվել է անձի կողմից, որը ղեկավարում է ողջ հանրապետության մասշտաբով գործունեություն ծավալող փաստաբաններին արտոնագրող և նրանց գործունեության ընթացքում փաստաբանի վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, որն իրավամբ, պետք է առաջնորդի իրավունքի գերակայության համար մղվող պայքարը։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունները հիմնված են նախապաշարումների վրա և խտրական վերաբերմունք են սերմանում ԼԳԲՏ անձանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, ստորադասում և մերժում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շահը հայաստանյան հասարակությունում:

ԼԳԲՏ անձանց կողմից բարձրաձայնված խնդիրները լռեցնելուն և հակաօրինական քարոզ որակելուն ուղղված փորձերը ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և առհասարակ իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքներին և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների առկայության պայմաններում այսպիսի ձևակերպումները ամենավտանգավոր ազդեցությունը կարող են ունենալ ոչ միայն իրավապահ և այլ պետական մարմինների գործելաոճի, այլ նաև փաստաբանական համայնքի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներից տուժած անձանց պաշտպանության պատշաճության և արդյունավետության վրա:

Հորդորում ենք ՀՀ Փաստաբանների պալատին՝ ի դեմս Խորհրդի, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ քննելու փաստաբանի վարքագծի կանոնների խախտման դեպքը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31