Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստվում է զբաղվել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտահանձնման գործընթացը կսկսվի այն բանից հետո, երբ դատավճիռն ուժի մեջ կմտնի:
Հիշեցնենք, Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ Բաքվում դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Արցախ այցելելուց հետո Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ