Բասկետբոլի մինչեւ 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը Օլիմպավանում պատրաստվում է հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում կայանալիք Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը:
Ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքերով, չնայած հավաքականը մարզվելու քիչ ժամանակ է ունեցել եւ մրցավայր մեկնելու է առանց երկու առանցքային խաղացողների՝ ընդամենը ութ հոգով, սակայն իրենց նվազագույն նպատակը լավագույն եռյակում տեղ զբաղեցնելն է:
Ջիբրալթարում, բացի տանտերերից, մեր հավաքականի մրցակիցներն են նաեւ Մունակոն եւ Ուելսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ