Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պահպանել լարվածություն. «Ա1+»

Հուլիս 21,2017 14:29

Արցախում նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, անակնկալ չգրանցվեց՝ ասում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Արցախը խնդիր չունի, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված երկրի ներքին հարցերով»:

Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավար լինելը կարող է հիմք դառնալ, որպեսզի միջազգային հանրությունը լուծի Արցախի խնդիրը, այսօր այդ հույսն արդեն չկա. «Միջազգային հանրությունը հայերի, Արցախի փոխարեն հարցը չի լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար ոչ մեկը քեզ կոնֆետ չի տա»:
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ սահմանային իրավիճակը կախված չէ ընտրություններից: Ըստ նրա՝ Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պարբերաբար լարվածություն հրահրել սահմանին:

«Ադրբեջանը լայնածավալ գործողությունների չի գնում, բայց բանակցությունների էլ չի գնում, հասկանում է, որ խնդիրը չի կարող լուծվել ոչ բանակցությունների, ոչ էլ պատերազմի միջոցով, հետևաբար, մտավախություն կա, որ իրավիճակը կշարունակի նույնը մնալ»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31