Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սուսերամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է եւ զբաղեցրել 96-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց նույն զենքաձեւում Արմեն Արազյանը, որը բնակվում է Գերմանիայում եւ իր խնդրանքով է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո, կրկնել է թիմակցի ճանապարհը, սակայն պայքարն ավարտել է 158-րդ տեղում::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ