Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ցանկություն չունի պաշտպան ունենալ». «Սեֆիլյանի գործով» հերթական սանկցիան կլինի (Տեսանյութ)

Հուլիս 21,2017 14:10

«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը վերսկսվելուն պես այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց սանկցիայի ենթարկել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանին եւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին, որոնք ավելի վաղ լքել էին նիստերի դահլիճը:

Այնուհետեւ դատարան բերվեց ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանը, որը եւս նիստերից հեռացվելու սանկցիայի է ենթարկված: Դատավորը հայտնեց, որ որպես նրա պաշտպան է ներգրավվում հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, քանի որ Գրիգորյանի նախկին պաշտպանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է:

Գրիգորյանն ասաց, որ առհասարակ պաշտպան չի ուզում ունենալ, իրեն պաշտպան պետք չէ: Դատավորը հակադարձեց՝ նա չի կարող հրաժարվել պաշտպանից, քանի որ սանկցիայի է ենթարկված: Գալուստ Գրիգորյանը զարմացավ՝ «Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ կանչել»:

Աննա Ջուվանովան էլ իր հերթին նկատեց՝ ամբաստանյալը չի ուզում պաշտպան ունենալ, ուստի իր ներկայությունը հասկանալի չէ: Ջուվանովան ոչ թե հեռացավ դատարանից, այլ նստեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին ընդմիջեց նիստը՝ այս անգամ Ջուվանովայի հանդեպ սանկցիայի հարցը քննարկելու համար: Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ եթե դատավորը իրեն էլ սանկցիայի ենթարկի, դա կլինի ապօրինի որոշում, քանի որ ինքը նիստերի դահլիճը չի լքել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31