Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որով արգելվում է օգտագործել կայքերի արգելափակումը շրջանցող միջոցներ: Պատգամավորները նաև հավանություն են տվել հաղորդակները կանոնակարգող օրենքի նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է medusa.io-ն:
Փաստաթղթի համաձայն՝ նոր օրենքի վերահսկողությունը դրվել է ՆԳՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության վրա:
Հաղորդակների մասին օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, իսկ VPN-ի արգելքը՝ 2017թ. նոյեմբերից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴԵԱՍՅԱՆԸ