Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել են ապրիլյան պատերազմում առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցի զինծառայողների 15 ընտանիքների հետ: Նրանց տրամադրվել են անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը մշտապես է կարևորված Երևանի քաղաքապետարանի կողմից, և այդ համատեքստում ցուցաբերվող աջակցության բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն