Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն, այրել է Արամը. «Սասնա ծռերի» անդամ. Aysor.am

Հուլիս 21,2017 13:17

Aysor.am-ը շարունակում է մաս-մաս ներկայացնել նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը։ Այս գործով մեղադրյալները 34-ն են, իսկ քրգործը անջատվել է երկու մասի և դեռ դատաքննության փուլ չի մտել։

Այս անգամ ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, սպիտակցի Էդգար Սողոմոնյանի ցուցմունքը, որտեղ նա նկարագրել է՝ ինչպես են այրվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանական մեքենաները։

Էդգար Սողոմոնյանը, հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի թիմի անդամ Արմեն Լամբարյանի մոր քեռու թոռն է ու Լամբարյանի կողմից հավաքագրվածներից է։

Այսպես, Սողոմոնյանը, դիտելով ներկայացված տեսագրությունները, ասել է, որ ոստիկանական առաջին ավտոբուսատիպ մեքենան այրելու համար «Վիլիս»-ով մոտեցել են Արամ Մանուկյանը, ով վարել է մեքենան, առջևում նստած է եղել Աշոտ Պետրոսյանը, իսկ հետևում նստած է եղել Էդվարդ Գրիգորյանը: Ըստ Սողոմնյանի ցուցմունքի, հենց նրանք են այդ ավտոբուսատիպ մեքենան հետևի կողմից այրել ու հեռացել:

Երկրորդ ոստիկանական մարդատար մեքենան «Վիլիս»-ով քաշել և մոտեցրել են ավտոբուսատիպ մեքենային: Այդ ժամանակ «Վիլիս»-ի աջ կողմից իջել է Գառնիկ Հովակիմյանը, վարորդը Արամ Մանուկյանն է եղել։

Մեքենաների կողքը կանգնած են եղել Էդվարդ Գրիգորյանը, Աշոտ Պետրոսյանը, որոնց մոտեցել է Մխիթար Ավետիսյանը: Հետո մի քանի հոգի, որոնց մեջ ճանաչել է Գառնիկին ու Էդվարդ Գրիգորյանին, ավտոբուսատիպ մեքենայի հետևում կանգնած կարմիր «Ջորին» հրելով մոտեցրել և կանգնեցրել են երկու այրվող մեքենաների միջնամասում, որտեղ էլ «ջորին» այրվել է: Այդ ընթացքում նրանց մոտ են եղել նաև Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը:

4-րդ ոստիկանական մեքենան այրելու նախապատրաստական գործողություններին մասնակցել են Արամ Մանուկյանը, որն այդ մեքենայի ղեկին է նստած եղել, իսկ մեքենան գնդից հրելով հանել են Սեդրակ Նազարյանը, Աշոտ Պետրոսյանը և Էդվարդ Գրիգորյանը:

Մեքենայի շուրջ հավաքված են եղել Մխիթարը, Արմեն Լամբարյանը, Էդվարդը, Պավլիկը, Վարուժանը և Հովոն՝ Հովհաննես Հարությունյանը: Վերջինը, ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, տարայով ինչ-որ բան է լցրել մեքենայի բեռնախցիկի ու սրահի մեջ, իսկ Սեթոն անիվ է դրել մեքենայի մեջ:

Ասել է նաև, որ մեքենայի դիմապակու վրա ներկով «ՄԱՀ» գրողը Հովոն է եղել։ Արամ Մանուկյանը նստել է մեքենայի ղեկին, իսկ Աշոտն ու Հովոն, մեքենան հրելով, մոտեցրել են այրված երեք մեքենաներին և այրել:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31