Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ավետիսյանը հրաժարվեց կալանքը փոխելու միջնորդությունից (Տեսանյութ)

Հուլիս 21,2017 13:10

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք- Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով նիստում այսօր դատավորը մերժեց կալանավորված անձանց խափանման միջոցները փոխելու մասին մի քանի միջնորդություններ:

Նման միջնորդություններ ներկայացրեցին Արթուր Եղիազարյանի հանրային պաշտպանը, Հարություն Սարիբեկյանի պաշտպանը, Խաչիկ Ավետիսյանի պաշտպանը: Ապարի`Էդվարդ Ներսիսյանի պաշտպանը հրաժարվեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից`մինչեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն:

Խաչիկ Ավետիսյանը, սակայն, չմիացավ իր պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջնորդությանը: Պատճառը`վստահության բացակայությունն է: Խաչիկ Ավետիսյանը հիշեց, որ ադրբեջանական իշխանությունն էր իրեն ձերբակալել եւ ինքը նրանցից հույս չուներ: Հիմա էլ չունի:

Մանրամասները`տեսանյութում

Խափանման միջոցները փոխելու միջնորդությունները մերժվեցին:

Արթուր Վարդանյանի պաշտպանն էլ իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացրեց:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31