Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ՝ «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» ընթացող հերթական նիստի ժամանակ այսօր «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի նոր կոչը:
«…Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ եւ ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը՝ գաղութային ոստիկանությանը պարտադրելով ազատ արձակել մեր ռազմագերիներին՝ «Սասնա ծռերին»,-մասնավորապես ասված է գրության մեջ:
Սյուզան Սիմոնյանը չմանրամասնեց, թե ինչպես է Սեֆիլյանի կողմից իրեն փոխանցվել վերջինիս անունով եւ ստորագրությամբ փոքրիկ թղթի վրա գրված կոչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժիրայր Սեֆիլյանը մեկ այլ կոչ էր հղել:
Գրությունն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ