Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը Վահան Շիրխանյանին թույլ տվեց ոտքի չկանգնել

Հուլիս 21,2017 12:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված «Բանդայի գործով» դատավարությունը:

Այս գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին երկու նիստ է չէին բերում դատարան, այսօր բերել էին: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր, որպեսզի նիստերի դահլիճում Վահան Շիրխանյանը ոտքի չկանգի` ելնելով նրա առողջական խնդիրներից: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Պաշտպաններից Կարմեն Պողոսյանն էլ միջնորդեց իր պաշտպանյալ Էդվարդ Ներսիսյանի («Ապար») նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Նա պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է, առողջական վիճակը գնալով վատթարանում է: Պաշտպանը ցանկանում է հասկանալ`ինչպիսի՞ն է եղել իր պաշտպանյալի առողջությունը մինչեւ ազատազրկվելը, հիմա ինչպե՞ս է: «Ապարը» կալանավորված լինելու ընթացքում կաթված է ստացել:

Դատախազն առարկեց`«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից չի ստացվել որեւէ գրություն այն մասին, որ դատապարտյալի առողջական վիճակը վատանում է: Ամբաստանյալներից մեկն էլ նկատեց`«Մարդը կաթվածը ստացել է կալանավորված ժամանակ»:

Բոլոր փաստաբանները միացան միջնորդությանը: Դատավորը մասնակի բավարարեց միջնորդությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31