Անի Կաղինյանի հայտարարությունը «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու հետ կապված:
«2017 թվականի փետրվարի 1-ից ստանձնել եմ «Ազատություն և հայրենիք» բարեգործական հիմնադրամի տնօրենի պարտականությունները՝ մտածելով, որ կկարողանամ այդ կերպ ավելի օգտակար լինել քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին, հանիրավի ձերբակալվածներին և նրանց ընտանիքներին:
Սակայն, ցավոք սրտի, հիմնադրամի մի շարք հոգաբարձուների կողմից հիմնադրամում ստեղծված անառողջ մթնոլորտը, և նրանց կողմից տարատեսակ խարդավանքներին մասնակցությունը ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ հիմնադրամը շեղվեց իր բուն նպատակներից: Իմ կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը` շտկելու ստեղծված իրավիճակը ցավոք սրտի արդյունք չտվեցին:
Վերջ ի վերջո, 2017 թվականի հուլիսի սկզբին հիմնադրամի մի շարք հոգաբարձուներ ապօրինաբար ինձ ազատեցին աշխատանքից: Անկախ նրանից, որ չունեմ հավատ ՀՀ դատական համակարգի նկատմամբ, այնուամենայնիվ, իմ իրավունքների պաշտպանության համար դիմելու եմ դատարան: Ընթացքում խոստանում եմ փաստերով ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների մի շարք անդամների գործունեության մասին մանրամասներ, այն ծավալով, որը չի վնասի հիմնադրամի շահառուների շահերին»: