Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Մովսես. «Չեմ կարծում, թե նրանք կարդում են որևէ բանաստեղծություն, իմը՝ առանձնապես». «Իրատես»

Հուլիս 21,2017 12:21

«Իրատեսի» հյուրը Հակոբ Մովսեսն է:

– Պարոն Մովսես, Դուք այն կարծիքին եք, թե այսօր ունեք մի 50 ընթերցող, և գուցե կա ևս մի 50 հոգի, որոնց անձամբ չեք ճանաչում։ Ուրեմն՝ ի՞նչն է Ձեզ մղում ստեղծագործելու։

– Նախ ասեմ, որ ոչ մի դարում բանաստեղծությունը զանգվածային արվեստ չի եղել, իսկ այն, ինչը զանգվածային է, արդեն բանաստեղծություն չէ, բիժու է։ Կա գերմաներեն ծագման մի բառ՝ կիտչ. զանգվածայնությունը միշտ դիմում է այդ կիտչին, այն անգամ մեծ բանաստեղծներին վերածում է կիտչի։ Գումարած, որ մեր հայ իրականության մեջ գրականությունն այժմ ստիպված է աշխատելու հումանիտար և բանասիրական կրթության ու մտքի գրեթե կատարյալ բացակայության պայմաններում, իսկ բուն բանաստեղծությունը, հակառակ աշուղայինի և բանահյուսականի, պատրաստվածություն է պահանջում։

Մեզանում այսօր իշխում է հենց այդ աշուղայինի, բանահյուսականի ընթերցողը։ Ի դեպ, ինչպես նաև զանգվածային երաժշտության մեջ։

– Մեր երկրի վարչարարների մեջ կա՞ն մարդիկ, ըստ Ձեզ, որոնք կարդում են Ձեր բանաստեղծությունները կամ առհասարակ որևէ բանաստեղծություն։

– Չեմ կարծում, թե նրանք կարդում են որևէ բանաստեղծություն, իմը՝ առանձնապես։ Իսկ եթե կարդան էլ, բանաստեղծությունն անմիջապես կվերածեն վերևում ասածս կիտչին։ Ընդհանրապես, Աստված մեզ փրկի վատ ընթերցողից։ Բանաստեղծությունը չընթերցվելով էլի մնում է ինքը, բայց վատ ընթերցողի ձեռքին այն դեռ ինչե՜ր ունի քաշելու։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31