Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Երեկ՝ հուլիսի 20-ին, քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Հ. Համբարձումյանի նկատմամբ և որպես խափանման միջոց, ընտրվի կալանք։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը կրկին դիմելու է միջնորդությամբ՝ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում