Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «Մենք ինչ խոստացել էինք, մենք ամեն մեր խոստումը կատարել ենք». «Ժողովուրդ»

Հուլիս 21,2017 11:54

Արցախի նախագահի ընտրությունների, հնարավոր զարգացումների եւ «Սասնա ծռեր»- ի դատավարությունների շուրջ «Ժողովուրդը» զրուցել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

– Պարոն Բալասանյան, անդրադառնանք «Սասնա ծռեր»-ի գործով դատավարություններին։ Խմբավորման անդամները բարձրաձայնում են, թե իրենք բռնությունների են ենթարկվում։

– Նախ ասեմ հետեւյալը. այն ժամանակ մենք ինչ խոստացել էինք, մենք ամեն մեր խոստումը կատարել ենք։ Ընդհուպ, երբ մենք զինված խմբից վիրավորներ ունեցանք, մենք ամենաբարձր մակարդակով իրենց մոտեցում ենք ցուցաբերել։ Ժամանակին հեքիաթներ էին պատմում, որ դատապարտյալների հիվանդանոցում բռնությունների են ենթարկում, ոտնձգություններ են կատարել։

Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, քանի որ վերջին ժամանակներս չեմ եղել, չեմ հանդիպել, բայց համոզված եմ, որ նույնն է հիմա եւ որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեն արել։ Թե վերջին օրերին դատական պրոցեսներին ինչ է կատարվել, ես տեղյակ չեմ, քանի որ լրատվամիջոցներից եմ տեղեկանում այնքանով, որքանով։ Կարծում եմ, որ այդպիսի բաներ չկան։

– Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց ինչպե՞ս կարող ենք ամփոփել տեղի ունեցածը. Դուք դերակատարություն ունեի՞ք հաշտեցման գործում, որից հետո պաշտոն ստացաք՝ դառնալով ԱԱԽՔ։

– Ես խորհուրդ կտայի բոլորին, այդ թվում լրատվամիջոցներին, օգնել, որպեսզի հետագայում նման բաներ տեղի չունենան։ Նրանք, ովքեր այսօր խոսում են, գնահատական են տալիս, որ լավ կլիներ՝ կրակեին, լավ կլիներ՝ շարունակեին, լավ կլիներ այդ նկուղների տակ խոսողները, եթե այդպիսին են, ապա պետք է գնային, այդ ահաբեկչությանը կամ ապստամբությանը մասնակցեին։ Հիմա էլ պետք է զերծ մնան նման հայտարարություններից եւ օգնեն, որ այդ դատական պրոցեսները նորմալ ընթանան։ Ոչ թե փաստաբանները շոու անեն ամեն օր, տարբեր պատճառաբանություններ անեն, ամեն օր հետաձգեն։ Չի կարելի վերածել շոուի, դա դատական պրոցես է, նույն խոսքս ուղղում եմ փաստաբաններին, պետք է զուսպ մնան եւ լուրջ աշխատանքներ կատարեն։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31