Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու նպատակով

Հուլիս 21,2017 11:44

«Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին, Շահեն Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու նպատակով: Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այս առնչությամբ հայտնում է. «Շահենը մասնակցել էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հետևանքով տեղի ունեցած հավաք-երթերին, որոնք քաղաքապետարանի կողմից գնահատվել էին որպես օրենքի պահանջներին չհամապատասխանող և նյութերը ուղարկվել էին վարչական դատարան:

Շահենն ունի պայմանական ազատազրկման ժամկետ և իր դեմ հարուցված վարչական վարույթը այս տեսանկյունից ևս խիստ անցանկալի է:

Ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից դիմում ենք քաղաքապետին՝ հրաժարվելու վարչական դատարան ներկայացված դիմումից, վարույթը կարճելու նպատակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31