«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անցաթղթերի ստացման պատուհանի մոտ մշտապես հերթեր են: Հերթի մեջ են քննիչները, փաստաբանները, երբեմն՝ լրագրողները, դատապարտյալների հարազատները՝ մեկ ամսական երեխայից մինչեւ ծեր, տարեց ծնողներ:
Այս հերթը կարող է չլինել, եթե քննիչը, փաստաբանը սպասարկվեն առանձին:
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանին առաջնահերթության կարգով թույլ տրվեց հաղթահարել հերթի դժվարությունները, եղան դժգոհություններ էլ: Մեկն ասաց, թե ինքն էլ է փաստաբան, իսկ երբ Կենտրոնի քննիչը փորձեց հերթից առաջ ընկնել, ժողովրդի միջից հետեւեց՝ ես էլ եմ քննիչ:
Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
21.07.2017