Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է առողջական խնդիրներով զորակոչվածների զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը. օգոստոսին այն հասանելի կլինի նաև arlis.am-ում

Հուլիս 21,2017 10:30

2017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: Հուլիսի 20-ին կայացած դատական նիստում կողմերը հանդես եկան բացման խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պնդեց հայցապահանջը: Իսկ ՊՆ ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պահանջվող տեղեկատվության գաղտնազերծման նպատակով: Խմբի կողմից մշակված հավելվածն արդեն իսկ արժանացել է պաշտպանության նախարարի հավանությանը և օգոստոսին կներկայացվի ՀՀ Արդարադատության նախարարություն:

ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ մշակված ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի arlis.am համակարգում արդեն օգոստոսի վերջին: Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:10-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31