Ինչո՞ւ է գործող մարզպետը փորձում ազատվել Սուրեն Խաչատրյանի մարդկանցից։ «Գիտե՞ք ինչ կասեմ, եթե մարզպետ է նշանակվել, ուրեմն ինչ-որ չափով պիտի իր թիմը ձեւավորի, հիմա ես չգիտեմ՝ ինքն իր թի՞մն է ձեւավորում, թե՞ իմ մտերիմներին է հանում։ Էս մարզի բոլոր ժողովուրդն էլ իմ մտերիմներն են, եւ ինքն էդքան հնարավորություն չի ունենա, որ իմ մտերիմներից ազատվի, որովհետեւ Արաքսի ափից մինչեւ Գորայք բոլորն էլ իմ մտերիմներն են, ու մեր մտերմությունը շարունակվում է»։
Տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանն է հրահրում մի շարք համայնքապետերի, որ չանցնեն մարզպետի թրի տակով։ Խաչատրյանին վրդովվեցրեց հարցը, եւ նա ասաց, որ «պարապ» ենք մնացել։
Հետաքրքրվեցինք նաեւ իր վերադառնալու ցանկության մասին, ինչի մասին Սյունիքում չեն դադարում խոսակցությունները, ինչն էլ, թերեւս, անհանգստացրել է Հակոբյանին ու մղել «ինքնապաշտպանության». «Բայց խի՞ պետք է վախենա, մենք միասին աշխատել ենք երկու տարուց ավելի։ Հիմա վերադառնամ-չվերադառնամ, ինքը դրանից խի՞ պետք է վախենա, ինքը կոմբինատում որպես պատասխանատու է աշխատել, ես՝ մարզպետ»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում