Ծաղկաձորի մարզաբազայում երեկ ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթը:
Հայաստանի տասը մարզերի, Երեւանի եւ Արցախի 23 ընտանիքները երկու օր տեւած պայքարում հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշեցին վեց՝ խաղային փոխանցավազք 30 մետր, խաղային փոխանցավազք թենիսի գնդակով, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք 80 մետր, օղակների նետում նշանակետին, հավաքիր ՀԱՂԹԱՆԱԿ բառը մրցաձեւերում:
Նրանց անունները կհրապարակվեն հուլիսի 22-ին՝ փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի 144 ընտանիքները պայքարը դեռ շարունակում են: Այսօր անցկացվելու է վերջին՝ 80 մետր խաղային փոխանցավազք մրցաձեւը, որի մեջ լինելու է նաեւ հրաձգություն օդամղիչ հրացանով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ