«Ըստ վերջին տարիների ցուցանիշի՝ Արցախում 10 հազար բնակչի հաշվով հանցավորության թիվը կազմում է 39,4: Եթե սա համեմատենք ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ, ապա այն ամենացածրն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նրա խոսքով` այս ամենն արդյունքն է իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի, որն ուղղված է օրինապահության պահպանման բարձրացմանը: Նախարարը նշում է նաև, որ Արցախում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը շատ բարձր է:
Անդրադառնալով համակարգում լավ մասնագետներ ունենալու հարցին` նախարարը նշում է, որ արցախյան բուհական համակարգը լիովին բավարարում է այդ պահանջին. «Արցախյան բուհերը թողարկում են լավ կադրեր, որոնք միանգամայն մեր համակարգում ապահովվում են աշխատանքով»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ