Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, որը հոկտեմբերի 2-ից 8-ը կայանալու է Մոնրեալում, Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, խոսելով նախապատրաստության ընթացքի մասին, նշել է, որ մարզիկները մինչ այդ սեպտեմբերի 16-17-ին Փարիզում հանդես կգան Աշխարհի գավաթի փուլում, այնուհետեւ համատեղ հավաք կանցկացնեն Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝armnoc.am-ի