Վաղը՝ հուլիսի 21-ին, ժամը 11.30-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Թեման է՝ «Սասնա ծռերի» գործողությունները:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: