Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը ինքնասպան է եղել: Այս մասին գրում է TMZ պորտալը:
Իրավապահ մարմիններում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ 41-ամյա Բենինգթոնի անշունչ մարմինը հայտնաբերվել է Կալիֆորնիայում՝ Փալոս-Վերդեսի իր տանը:
Բենինգթոնը տառապում էր թմրանյութերի և ալկոհոլային կախվածությունից: Նախկինում նա խոստովանել էր, որ ինքնասպանության մտքեր ունի:
Բենինգթոնը երկու անգամ ամուսնացած է եղել, նա ուներ 6 երեխա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ