Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որ նրանց մայրենին չէ. Պուտին

Հուլիս 20,2017 22:37

Անթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենի լեզուն չէ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան նվազեցնել ռուսերենի դասավանդման ժամերը և մակարդակը: Հատուկ սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների ուշադրությունը»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ռուսերենը պետական ազգամիջյան շփման լեզու է:

«Այն ոչնչով չի կարելի փոխարինել: Այն մեր բազմազգ երկրի միակ, հոգևոր կմախքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնանկախ մշակույթի անքակտելի մասնիկն են, այդ լեզուները սովորելը երաշխավորված է իրավունքի սահմանադրությամբ և կամավոր իրավունք է»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31