Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1930թ. ծնված Սահակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում Վ. Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին առանց որեւէ դրդապապատճառի, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»)
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ս. Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա կինը մահացել է, ինքը միայնակ է ապրում, որդիները Վ. Ծաղկավանում չեն բնակվում:
Այս գործով տուժող Արթուր Ղազարյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություներում համայնքի ղեկավար չի վերընտրվել:
Սույն քրեական գործով դատավարությունը հուլիսի 27-ին նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ