«Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել եւ դրանք եղել են հօգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային….: Այն, որ կան խնդիրներ իհարկե կան, այդ որ միությունում չկան, այն խոսակցությունները՝ որ պետք է Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, չի բխում Հայաստանի շահերից»,-
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրեց, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովել է պատրաստի արտադրանքի ծավալների աճ, զբոսաշրջիկների թվի ավելացում՝ այդ թվում Արցախում:
Պարոն Շարմազանովի խոսքով, ԵԱՏՄ-ին անդամակցելով, գազի գինը Հայաստանում արդեն իջել է:
«ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դա լոկ քաղաքական որոշում չէ, դա քաղաքական որոշում է՝ ամրագրված հստակ տնտեսական հաշվարկներով»,-նշեց ԱԺ փոխխոսնակը, պատասխանելով նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:
«Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնություն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաեւ ընդդիմադիր պատգամավորներից եւ դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրել են, թե ինչքան վնասներ են կրելու»,-ասաց նա:
Անդրադառնալով այս օրերին մեր երկրում բուռն քննարկումների առիթ դարձած վարորդական իրավունքների հարցին, որի համաձայն Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն նաեւ Ռուսաստանում, պարոն Շարմազանովն ասաց, որ հարցը քննարկվել է կառավարութան եւ ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մակարդակում, եւ ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաեւ հայաստանյան քաղաքացիների համար. «Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա, նույնիսկ քննարկման ենթակա հայտարարություն չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկումներ ծավալելը, Հայաստանի պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է, եւ միակ պաշտանական լեզուն մնալու է հայերենը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Վոլոդինի ցանկության մասին “50 հատ” թեմա էիք բացել, պայց Շարմազանովի պատսխանի մասին մի երկու տող կգրեք ու վերջ:
Ու ինչի՞ն եք դրանով հասնում: