Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հուլիս 20,2017 20:47

Ազատ  եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականներն Օլիմպավանում պատրաստվում են հուլիսի 24-ից 30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ազատ ոճայինների ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը հավաքականի կազմում ընդգրկել է առաջին համարներին եւ հաջող մասնակցության ակնկալիքներ ունի: Բայց դա նա հնարավոր է համարում այն դեպքում, եթե ըմբիշներն իրենք իրենց հավատան:

Եվրոպայի առաջնություն կմեկնեն Ռաֆայել Հարությունյանը (42 կգ քաշային կարգ), Առաքել Մովսեսյանը (46), Գենիկ Ասատրյանը (50), Տիգրան Ղազարյանը (54), Մեժլում Մեժլումյանը (58), Դավիթ Հովհաննիսյանը (63), Դավիթ Գևորգյանը (69), Լյովա Գևորգյանը (76), Մարտին Սիմոնյանը (100): Մասնակից չենք ունենա միայն 85 կգ քաշային կարգում, քանի որ Սերգեյ Սարգսյանը վնասվածք ունի:

Հունահռոմեականների ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը նույնպես, չնայած հավաքականում քիչ չեն նորեկները, լավատեսորեն է տրամադրված, քանի որ այս տարի արդեն մասնակցել են միջազգային մրցումների եւ մեդալներ նվաճել: Մարզիչը սակայն հայտարարել է, որ թիմում թափուր կմնա 100 կգ, քաշային կարգը, որում միշտ էլ խնդիրներ եղել են ու կան:

Եվրոպայի առաջնությունում մրցագորգ մտնելու են. Գառնիկ Հովհաննիսյան (42 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյան (46 կգ), Հայկ Ասատրյան (50 կգ), Սամվել Աղաջանյան (54 կգ), Աշոտ Կիրակոսյան (58 կգ), Շանթ Խաչատրյան (63 կգ), Սարգիս Թադևոսյան (69 կգ), Վահե Պողոսյան (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյան (85 կգ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31