Հուլիսի 17-ին մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի: Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:
Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է:
Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ մինչ այդ «Ոսկանապատ» կայքը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին եւ նրա մտերիմ ընկերոջը: Չի բացառվում, որ նրանցից մեկը Նահիդն էր: