Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին որպես Նվաճումների տնօրեն

Հուլիս 20,2017 17:51

[Երևան, 20 հուլիսի, 2017] – PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն այսօր հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր և օրինակելի Նատալյային մեր ընտանիքում», նշում է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: «Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»:

Նատալյա Վոդյանովայի նոր դերը նրա սոցիալական ակտիվության տրամաբանական շարունակությունն է, որը համընկնում է PicsArt-ի առաքելության հետ՝ ստեղծել իմաստալից ու միաժամանակ գեղեցիկ նկարներ։ Ավելին, Վոդյանովան ստեղծագործականությունը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ: Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։

«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան: «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», ավելացրել է Վոդյանովան։

Նշենք նաեւ, որ Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանցում:

Այսօրվանից սկսած կարող եք միանալ եւ հետեւել Նատալյայի PicsArt-ի էջին՝ picsart.com/natasupernova, որի միջոցով Վոդյանովան պատրաստվում է իր երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր եւ մրցույթներ կազմակերպել: Այժմ Նատալյան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող ոգեշնչող սթիկերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար։

PicsArt-ի մասին

PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց է։ Հավելվածն արդեն ունի 400 միլիոնից ավել ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը միակ անվճար ֆոտոխմբագրման համար նախատեսված հավելվածն է, որն իրական ստեղծագործական ազատություն է ընձեռում՝ խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիքներով ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներով: Ավելին, PicsArt-ի տաս միլիոնից ավել ազատ օգտագործման համար հասանելի free-to-edit (FTE) նկարների, ներառյալ մեկ միլիոնից ավել ազատ օգտագործման սթիքերների հավաքածուն համարվում է աշխարհում օգտատերերի կողմից ստեղծված անվճար ամենածավալուն հավաքածուներից մեկը:

PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Այն անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: Ներբեռնեք հավելվածը կամ մանրամասների համար այցելեք www.picsart.com կայք։

Նատալյա Վոդյանովայի մասին

Նատալյա Վոդյանովան՝ հայտնի նաև «Սուպերնովա» կեղծանունով, վերջին 15 տարիների նորաձեւության աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից է։ Վոդյանովան մասնակցել է հարյուրավոր քայլքերի և ամենահայտնի նորաձև բրենդների՝ H&M, Prada, Calvin Klein, Louis Vuitton, Chanel, Gucci, David Yurman արշավներին: Նա նաև հայտնի է որպես բարերար ու բարեգործ: Նատալյայի բարեգործական կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Մերկ սրտեր»), որը հիմնադրվել է 2004-ին, աշխատում է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների հետ, ստեղծում հատուկ խաղահրապարակներ եւ զբոսայգիներ: Վոդյանովան նաեւ Elbi բարեգործական հարթակի հիմնադիրն է։ Elbi-ին բարեգործական հարթակի միջոցով յուրաքանչյուրը կարող է բարեգործական գործողություն իրականացնել՝ գումար փոխանցել, ոգեշնչող նամակներ ու նկարներ ուղարկել կարիքավորներին եւ այլն։ Նատալյան նաեւ հանդիսանում է Special Olympics International-ի տնօրեների խորհրդի անդամ։ Նա նաեւ մասնակցել է մի շարք բարեգործական ու հանրային ծրագրերում, ինչպիսիք են օրինակ՝ Clinton Global Initiative, Global Citizen, First Ladies’ Luncheon, Web Summit, Founders Forum, Millennial Summit եւ One Young World.

PicsArt ընկերության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31