Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոցում չենք, որ ձեռք բարձրացնենք». «Սասնա ծռերի» պաշտպաններն ու դատավորը կրկին լեզու չգտան (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 17:41

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստը վերսկսելուն պես այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններից փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Մուշեղ Շուշանյանի հանդեպ՝ համապատասխան գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Ավելի վաղ նրանք իրենց բացակայությունը հիմնավորում էին այն հանգամանքով, որ դատական կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ կարգադրիչները խտրական վերաբերմունք են ցուցաբերում նշյալ փաստաբանների հանդեպ: Երվանդ Վարոսյանն էլ իր հերթին ասաց՝ «տպավորություն է, որ դատավորը մտադիր է առանց պաշտպանական կողմի դատավարություն իրականացնել»:

Դատավորն էլ չշարունակեց թեման՝ ասելով՝ «բազմիցս բացատրել ենք, թե որն է խուզարկությունը, եւ որը՝ զննությունը»:

Պաշտպանները բարձրացրին նաեւ դատական նիստերի դահլիճ ջրի շիշ բերելու հարցը: Դատավորն առարկեց՝ ասելով. «Դուք հիմա առաջարկում եք, որ ես թույլատրեմ ջրի շշեր բերեք դնեք սեղաններին: Պատկերացնո՞ւմ եք՝ նիստերի դահլիճը կդառնա ընդմիջման վայր՝ բուֆետ…»:

Դատավորն առաջարկեց՝ եթե փաստաբանները ջուր խմելու կարիք ունեն, ինքը կարող է թույլատրել այդ նպատակով դուրս գալ նիստերի դահլիճից: Պաշտպանները չհամաձայնեցին: «Դպրոցում չենք, որ ձեռք բարձրացնենք ու թույլտվություն խնդրենք»,-ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 27-ին, ժամը 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձեր վարքագիծի համաձայն, այո, ճիշդ էք՝ դուք դպրոցում չէք

    մանկապարտէզում էք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31