Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը Կրեմլի թեման չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է life.ru-ն:
«Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Մոսկվան կպահանջի արտահանձնել բլոգերին:
Հիշեցնենք, այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Ալեքսանդր Լապշինին: Նշենք, որ վերջինս ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ