Տեղեկությունը, որ իբր Մոսկվան առաջարկել է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել «Իզվեստիա»-ի՝ հուլիսի 17-ին լույս տեսած «Մոսկվան հանդիպում է կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև» վերտառությամբ հոդվածի վրա,- ասել է Կոժինը:- Կցանկանայինք նշել, որ այդ հրապարակման մեջ թույլատրվել են փաստացի անճշտություններ: Այն, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրը, նշում է, որ իբր Մաուերբախում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկել Ռուսաստանում անցկացնել անդրկովկասյան պետությունների առաջնորդների հանդիպում: Դա իրականությանը չի համապատասխանում»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ