Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխայի ներկայությամբ քեռուն դանակահարելու մեջ կասկածվողին ազատ են արձակել

Հուլիս 20,2017 15:52

Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հուլիսի 9-ին Գյումրու «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին՝ 21-ամյա Կ․Հ-ին։ Վերջինս Գյումրու Շչեդրինի փողոցում վիճաբանել, այնուհետ կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել Ս․Հ-ի կրծքավանդակին, որին Գյումրու բժշկական կենտրոնից օրերս տեղափոխվել էին Երևան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, կրծքային վիրաբուժության մասնագիտացված բաժանմունք՝ իր հետագա բուժումը շարունակելու, քանի որ Գյումրու հիվանդանոցը չունի նման բաժանմունք ու մարզում չկա նաև կրծքային վիրաբույժ։

Մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց 21-ամյա Կ․Հ-ից ստորագրություն է վերցրել երկրից չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Ս․Հ․-ի դանակահարության մեջ կասկածվողը նրա քրոջ հարևանն է։ Վերջինս շրջապատում հայհոյանքներ է հնչեցրել, Ս․ Հ․-ի քույրն էլ խնդրել է եղբորը՝ կարգի հրավիրել նրան։ Ս․ Հ․-ն էլ, իր հետ վերցնելով քրոջ 10 տարեկան տղային՝ գնացել է շինանյութի խանութի մոտ՝ վերջինիս զգաստացնելու, հասկացնելու, որ կանանց ներկայությամբ չեն հայհոյում, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31