Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստում այսօր հերթական ընդմիջումից հետո ամբաստանյալները բերվեցին դատարան:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ նրանք կրկին անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի հանդեպ եւ դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում:
Ըստ այդմ դատավորը որոշեց նրանց կրկին նույն սանկցիային ենթարկել եւ հեռացնել նիստերի դահլիճից 10 ժամով:
Սանկցիան չի վերաբերում ամբաստանյալներ Արամ Մանուկյանին եւ Հովհաննես Հարությունյանին, որոնք հրազենային վիրավորում ունեն եւ դժվարանում են ոտքի կանգնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ